top of page

Անբարոյականություն է համերգ կազմակերպելը․ բողոքի ակցիա գունագեղ տոնակատարության դեմ

Sep 18, 2021
1 min read

Քաղաքացիները մայրաքաղաքում բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ սեպտեմբերի 21-ի գունագեղ տոնակատարության։ Ակցիայի մասնակից, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի խոսքով՝ անբարոյականություն է նման համերգ կազմակերպելը։ «Ես մասնակցում եմ այս ակցիային, որ գոնե իմ երեխաների աչքերին կարողանամ նայել»,- ասաց նա։ Բացի այդ, Արմեն Գրիգորյանը նկատեց՝ տրամաբանությունից դուրս են Փաշինյանի քայլերը, դրանք հակապետական է։ Նշենք, որ քաղաքացիներն այժմ Շառլ Ազնավուրի հրապարակից փորձում են քայլերթով մոտենալ կառավարության շենքին, սակայն ոստիկանությունը դեռևս նրանց թույլ չի տալիս։ Նա նշեց՝ եթե ստացվի, գնալու են Հանրապետության հրապարակ և մնալու են այնտեղ։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page