20-օրական երեխայի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա. Արմեն Մուրադյան
- Dec 13, 2021
- 1 min read

Աշխատանքային օրն ամփոփում ենք դրական լուրով՝ 20 օրական երեխայի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Նշենք, որ Մեղրիից դեկտեմբերի 9-ին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադի կողմից բրոնխիոլիտ ախտորոշմամբ ՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով Երևան տեղափոխված նորածնի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, փոքրիկը շարունակում է մնալ համալսարանական բժիշկների վերահսկողության տակ:























Comments