top of page

Հայաստանում բարձր են գնահատում Ձեզ․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Oct 7, 2021
1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:


«Հայաստանում բարձր են գնահատում Ձեզ և Ձեր նշանակալի ավանդը մեր երկրների միջև համագործակցության զարգացման և տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:


Վստահ եմ, որ դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր ժողովուրդների դարավոր եղբայրության և փոխվստահության վրա և ուղղված են ապագային, կշարունակեն նպաստել երկկողմ օրակարգի առաջխաղացմանը և համագործակցության ներուժի գործնական իրացմանը»,-մասնավորապես ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page