top of page

Արմեն Սարգսյանը ելույթ կունենա Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում

Nov 2, 2021
1 min read


Քիչ անց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփ­ոխության 26-րդ համաժող­ովի շրջանակում ելույթ կունենա Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում՝ խոսելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի մեր տեսլականի ու ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի մասին: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:


Նախօրեին նախագահ Սարգսյանը ներկա էր գտնվել միջոցառման բացման արարողությանը: Հանրապետության նախագահին, ի թիվս այլ երկրների բարձրաստիճան ղեկավարության, դիմավորել էին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Գլազգոյի համաժողովին, որը Միացյալ Թագավորությունն անցկացնում է Իտալիայի հետ համագործակցությամբ, մասնակցում են 100-ից ավելի պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Կլիմայի փոփոխության շուրջ այս քննարկումն իր շուրջ 30 հազար մասնակիցներով Մեծ Բրիտանիայի՝ երբևէ հյուրընկալած ամենամեծ միջազգային համաժողովն է, ինչպես նաև կլիմայական փոփոխությունների հարցով ամենակարևոր միջոցառումը 2015 թվականի Փարիզի համաձայնագրից հետո:

Նախագահ Արմեն Սարգսյանի ելույթին կարող եք հետևել այստեղ:



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page