top of page

Ուրուգվայն առաջինն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և կերտեց պատմություն. Արմեն Սարգսյան

Aug 11, 2021
1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:


«Հայ և ուրուգվայցի ժողովուրդների մեկդարյա սերտ բարեկամությունը սկիզբ է առել այն պահից, երբ Ուրուգվայը գրկաբաց ընդունեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթյալներին: Երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերը արմատավորվել են հազարավոր հայերի ներգաղթով, որոնք մեծ դեր են ունեցել երկրի հասարակական և տնտեսական զարգացման գործում։ Ուրուգվայն առաջինն էր աշխարհում, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և կերտեց պատմություն:

Մեր երկրների միջև առկա ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու երկուստեք ու անկեղծ ցանկությամբ:


Հայ-ուրուգվայական փոխգործակցությանը մեծապես նպաստում են Ուրուգվայում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ու անգնահատելի ավանդն ունեն մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և պահպանման գործում»,- մասնավորապես ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page