Ուժայիններն անցել են գործի և փորձում են էլեկտորատ ապահովել կապիտուլյանտի համար․ Աշոտյան
- Jun 18, 2021
- 1 min read

Անցյալ գիշեր և այսօր առավոտյան բազում ահազանգեր ենք ստացել, որ իշխանությունը, զգալով գալիք պարտությունը, վերջին ճիգերն է գործադրում՝ իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընրտությունների արդյունքի վրա։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։ Նրա խոսքով՝ գործի է դրվել ուժային եռյակը՝ ոստիկանություն, ԱԱԾ և Դատախազություն։ «Այսօր վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում և խուզարկություն են իրականացնում «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբերում՝ առանց որևէ հիմքի։ Մասնավորապես, Զեյթուն վարչական շրջանի մեր շտաբերի պետերը ենթարկվում են ԱԱԾ ճնշումների»,- ասաց նա։ Ըստ Արմեն Աշոտյանի՝ այդ ամենի նպատակն է խոչընդոտել դաշիքնի համապատասխան քարոզչական աշխատանքները։ Նա շեշտեց՝ ԱԱԾ-ն այդ գործողություններն իրականացնում է առանց գեթ մեկ հիմքի, և այս ամենն ուղղված է վախի մթնոլորտ սերմանելուն։ «Ոստիկանական բաժանմունքներն էլ հրավիրում են տարբեր անձանց ու անցկացնում «պրոֆիլակտիկ» զրույցներ։ Դրա նպատակն է մարդկանց ասել՝ խելոք մնա, մենք կրելու ենք, դու քո հալը կտեսնես։ Երրորդ ահազանգն էլ դատախազությունից է։ Այն իջեցրել է հրահանգ, և երեկ գիշերվանից տարբեր համայնքների ղեկավարների ու հիմնարկների տնօրենների են հրավիրում դատախազություն։ Այդ մարդկանց էլ են ասում՝ ձեզ խելոք պահեք, թե չէ քրեական գործեր կսարքենք»,- ներկայացրեց Արմեն Աշոտյանը։ Նա նկատեց՝ այդ ամենով ուժայինները փորձում են «կապիտուլյանտ վիժվածքի համար» էլեկտորատ ապահովել։ Բայց և այնպես, Արմեն Աշոտյանը վստահություն հայտնեց, որ չկա մի այնպիսի «քաղաքական վիագրա», որը կարող է բարձրացնել Նիկոլ Փաշինյանի ընկած ռեյտինգը։
3m


























Comments