Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է և վերջ. Արմեն Աշոտյան
- Jun 22, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մի զարմացեք, որ «դրսից» բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին:
Դրսից որոշել են ընտրություններ - ներսից ժողովուրդը քվեարկեց - դրսից ողջունում են:
Ամեն ինչ շատ պարզ էր և կանխատեսելի:
Ավելին, գրեթե բոլոր ուժային կենտրոնները գերադասեցին գործ ունենալ իրենց համար խնդիրներ չստեղծող և կզած կապիտուլյանտի հետ, քան ազգային, պատրիոտիկ ուժերի հետ, որոնք կարող էին խառնել գերտերությունների ծրագրերը տարածաշրջանում:
Նիկոլը ձեռնտու էր բոլորին, բացի Հայաստանից:
Իսկ Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է և վերջ»:


























Comments