Կապիտուլյանտի օրակարգում են նաև այլ ճակատագրական զիջումներ․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Jul 3, 2021
1 min read

Այս ընտրություններից հետո դավադիր կապիտուլյանտի քաղաքական օրակարգում են հայտնվեդլու նաև ՀՀ-ից ակնկալվող այլ ճակատագրական զիջումներ։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա նկատեց՝ խոսքն Ադրբեջանի հետ «շրջանակային պայմանագրի» մասին է, որով պետք է իրականացվի նաև դելիմիտացիան և դեմարկացիան։
«Փորձ է արվելու սառեցնել բանակցային գործընթացը։ Ուստի Հայաստանում քաղաքական կյանքը կարող է եռալ, և, եթե նաև հաշվի առնենք, որ երկու ուժեղ ընդդիմադիր դաշինքներ կարող են հայտնվել խորհրդարանում, դա ընդամենն ընդգծում է այն հնարավորությունը, որ փողոցային պայքարը Հայաստանում շարունակվելու է»,- նշեց Աշոտյանը։
Արմեն Աշոտյանը նկատեց՝ այս իշխանությունն իր կաշվի համար կորզեց հաղթանակ։
Մանրամասները` տեսանյութում։























Comments