Այս իշխանության ներկայացուցիչների ձեռքն անգամ չեմ սեղմում, ի՞նչ գործակցություն․ Արմեն Աշոտյան
Jul 3, 2021
1 min read

Այս իշխանության ներկայացուցիչների ձեռքն անգամ չի սեղմում, ի՞նչ գործակցության մասին կարող է խոսք լինել։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած ասուլիսին այդ կերպ արձագանքեց իշխանության հետ գործակցելու մասին հարցին։
«Ի՞նչ ՔՊ, ինչի՞ մասին է խոսքը։ Ինձ համար նրանք գոյություն չունեն»,- նշեց նա։
Անդրադառանալով հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանին «կապիտուլյանտ վիժվածք» կոչում, Արմեն Աշոտյանը պատասխանեց՝ հիշեցնելով մի դեպք, երբ հայտնի պոռնոաստղ Չիչորինան Իտալիայում դարձել է պատգամավոր։
«Նա դարձավ դեպքուտատ, բայց չդադարեց պոռնոաստղ լինել»,- նշեց նա։
Համեմատական անցկացնելով՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ 670 հազար ձայն «քերելուց» հետո էլ Նիկոլ Փաշինյանը չի դադարում «կապիտուլյանտ վիժվածք» լինել։
Մանրամասները` ներկայացվող տեսանյութում։























Comments