Եթե վերջին պատերազմի վերքերը սպիանան, Արցախն անդառնալի կկորցնենք. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Որքան էլ ծանր է, Արցախ պիտի գնալ։
Պետք է շփվել մարդկանց հետ, աչքովդ տեսնել դավադիր պատերազմի հետքերը Արցախի մարմնի վրա, զայրույթից հուզվել Շուշիի կողքով անցնելիս, պատուհանի լույս որոնել ուրվական դարձող Բերձորում, համոզվել, որ այս պահին Արցախի ու նաև Հայաստանի գոյության երաշխավորը ռուս խաղաղապահներն են։
Արցախը հաշմված է, խոցված է, անդամահատված է, բայց կենդանի է։ Դեռ կենդանի է։
Արցախը 2018-ից է սկսել պարտվել, ներսից, Երևանից եկող հարվածներից։ Ադրբեջանի համար մնացածը տեխնիկայի և ժամանակի հարց էր։
Հունիսի 20-ին Արցախը հերթական հարվածը ստացավ մեջքից՝ Հայաստանից։
Արցախ այցը վերքեր չի բուժում և չպիտի բուժի։ Եթե վերջին պատերազմի վերքերը սպիանան, ապա Արցախն անդառնալի կկորցնենք։ Արցախյան ցավը պիտի ապրեցնի մեզ, պիտի կենդանի պահի Հայրենիքին վերատիրանալու երազանքը։
Դավաճան սրիկա, չես մարսելու, չի ներվելու, չես պլստալու։
Ներվերից ու հուզմունքից պռոշներս կրծելով անցել եմ Շուշիի կողքով։ Նույն ձև, արդարության վերականգնման համար, պատրաստ եմ կրծել քո քաղաքական կոկորդը»։























Comments