top of page

Անկախության հռչակագրի օրով մեր զինվորը գերի է ընկնում. Աշոտյան

  • Aug 23, 2021
  • 1 min read


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման օրն է:

Թող ներեն ինձ իմ ընկերները, բայց 31 տարվա ըմթացքում առաջին անգամ է, որ այս օրը ոչ թե շնորհավերելու, այլ ամաչելու օր է:


Ամաչելու, որ Արցախյան վերջին դավադիր պատերազմի խարույկում և դրանից հետո այրվեցին մի ամբողջ սերունդ, մի ամբողջ Հայրենիք և մի ամբողջ արժեհամակարգ:

Որ Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության մակարդակը պատմանական մինիմումի վրա է:


Որ այսօր մեր իրական ինքնիշխանության մասին հոգի, խիղճ ու խելք ունեցող մարդիկ առանց զայրույթի ու ցավի խոսել չեն կարող:


Որ Արցախյան շարժումը, որից ծնվեց մեր այսօրվա պետականությունը, և իր ձեռքբերումները անփառունակ կերպով մսխվեցին կապիտուլյանտ և հողատու ոհմակի կողմից:


Որ հայը իր պետության ներսում ֆիզիկական իմաստով ամենաանաշտպան վիճակում է:

Որ հայկական երկրորդ պետականությանը տեր կանգնել չկարողացանք, իսկ հետո՝ չուզեցինք:


Որ պետության ինքնիշխան տարածքը արդեն 3-րդ ամիսն է, ինչ թշնամու կրնկի տակ է:

Որ հարյուրից ավելի գերիներ ունենք Ադրբեջանում, ու պետությունը թքած ունի իրենց ճակատագրի վրա:


Որ հազարավոր անհետ կորածներ ունենք, չհուղարկավորված հերոսներ ունենք, փախստականներ ունենք:


Որ քաղաքական հետապնդումները լկտիաբար շարունակվում են և հանգեցնում են հենց այս օրով ԱԺ ընդդիմադիր պատգամավորի կալանավորմանը:


Որ հենց այս օրով մեր սահմաններն այնքան խոցելի են, որ մեր զինվորականը մոլորվում ու գերի ընկնում ադրբեջանցիներին:


Որ արժանապատվություն չունենք, կամք չունենք, խիղճ չունենք:

Ամաչում եմ մեր անկախությունը նվաճած ու կերտած, կյանք տված ու հոգի դրած սերունդներից»:

留言


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page