top of page

Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ. Արմեն Աշոտյան

  • Sep 19, 2021
  • 1 min read


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Արցախյան աղետալի պատերազմից հետո ստեղծված իրավիճակում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար հայկական շահերից բխող որևէ օբյեկտիվ հիմք չկա։


Ոչ մի լոգիստիկ, տնտեսական, էներգետիկ, խաղաղասիրական, անվտանգային հիմնավորում չի դիմանալու որևէ քննադատությանը։


Կապիտուլյանտի կողմից Էրդողանի հետ հանդիպում աղերսելը հետապնդում է երկու հիմնական նպատակ։


1. Վերջնականապես կոտրել ազգային դիմադրողականության մեջքը, ապագայում բացառելով հայկական ռենեսանսը/ռևանշը։


2. Իրականացնել գեոպոլիտիկ ճակատագրական շրջադարձ, Հայաստանը հանելով Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքից։


2009-ին մենք հաղթողի դիրքերից, առանց հրաժարվել մեր ազգային օրակարգից, Արցախից և ցեղասպանության ճանաչման հարցից, տարանջատում էինք հայ-թուրքական օրակարգը Արցախյան հարցից և Ադրբեջանի հետ հարաբերություններից։


2021-ին պատերազմում պարտված, Արցախից փաստացի հրաժարված, Սյունիքի թյուրքացման վտանգի ներքո, ցեղասպանության ճանաչման հարցը երկրորդ պլան մղած իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page