top of page

Այս իշխանությունը մարդկանց դնում է չորքոտանի երկարականջավորի տեղ․ Արմեն Աշոտյան

Jun 11, 2021
1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձավ Սերժ Սարգսյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությանը՝ նշելով, որ այդ ձայնագրությունն ամբողջությամբ ծառայեց նպատակին և ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանից ստացել է շատ լավ բանակցային ժառանգություն։


Նրա խոսքով՝ մինչև 2018 թվականը Հայաստանը ստացել է Արցախի կարգավիճակի ճանաչման հնարավորություն։


Ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ «տգետ ու տհաս վիժվածքը» դիտավորյալ տապալել է բանակցությունները։


«Դրանով է նա բերել պատերազմ Արցախի ու Հայաստանի գլխին։ Նա զրոյացրել է բանակցությունները»,- շեշտեց Աշոտյանը։


Արմեն Աշոտյանը նշեց, որ սա քարոզարշավ չէ, սա «վշտարշավ» է, որովհետև այս իրավիճակում սեթևեթելը, մարդկանց չորքոտանի երկարականջավորների տեղ դնելը անբարոյականություն է, և դրանով է զբաղված այս իշխանությունը։


Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը չի դադարել լինել ՀՀ- ի դաշնակցի՝ ՌԴ-ի դեմ աշխատող մեկը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page