top of page

Ես հավատում եմ արդարադատությանը և համոզված եմ, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի. Արմեն Չարչյան

Jun 22, 2021
1 min read


Ինձ առաջադրված մեղադրանքն ինձ համար բացարձակ անհասկանալի է, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը։


«Դա կրում է խիստ քաղաքական բնույթ՝ որպես քաղաքական տեռոր»,- ասաց նա։


Չարչյանը նշեց՝ հավատում է արդարադատությանն ու համոզված է, որ դատարանը ճիշտ որոշում կընդունի։


Երեկ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։


Ավելի վաղ հայտնել ենք, որ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր, ապա՝ ազատ արձակվել։ Նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page