top of page

Արմեն Չարչյանը կալանավորվեց

Jun 23, 2021
1 min read

Դատարանը քիչ առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց։


Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը որոշման հրապարակումից հետո նշեց, որ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա հայտնեց նաև, որ դատարանը հաշվի չի առել պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցները և կալանքը անհիմն է:


«Դատարանի կայացրած որոշումը՝ մեր պաշտպանյալի կալանավորման մասին, բողոքարկելու ենք վերաքննիչ քրեական դատարանում». -նշել է Ալեքսանյանը:


Նա նաև հավելեց, որ դատարանը քննիչի միջնորդությունը բողոքարկել է մասնակի՝ մեկ ամիս ժամկետով, քանի որ քրեական գործը քննում է 7 քննիչից բաղկացած քննչական խումբը և մեկ ամիս ժամկետը բավարար է քրեական գործով ապացույցներ ձեռք բերելու համար:


Հավելենք, որ Չարչյանին ձերբակալելը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Նրան ազատ արձակվելուց հետո ասուլիս էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր հարուցված քրեական գործին ու պնդել, որ այն «կարված գործ է»։


Տեղեկանալով Արմեն Չարչյանի կալանավորման որոշման մասին նրա գործընկերներն ու «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատողները հայտարարեցին, որ վաղվանից հրաժարվում են աշխատել:


Նշենք, որ որոշումը կայացրեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page