Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հիպոկրատի երդմանը․ Արմեն Չարչյանի խոսնակ
Jun 24, 2021
1 min read

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցները որոշել են չխոչընդոտել իրավապահ մարմինների աշխատանքը։ Այդ մասին MediaHub-ին հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի խոսնակ Ամալյա Գևորգյանը։
«Բժիշկները որոշել են չխոչընդոտել իրավապահների աշխատանքը և շարունակում են պահել Հիպոկրատի երդումը։ Հետագա անելիքիների մասին քննարկումներ դեռ չեն եղել»,- ասաց Գևորգյանը։
Երեկ՝ հունիսի 23- ին Նոր Նորքի դատարանը որոշում կայացրեց կալանավորել բժիշկ Արմեն Չարչյանին։ Դատարանի դիմաց հավաքվել էին «Իզմիրլյանի» աշխատակիցներն ու բժիշկ Չարչյանի գործընկերները, որոնք որոշման հրապարակումից հետո հայտարարեցին, որ դադարեցնում են բուժել հիվանդներին։























Comments