top of page

«Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

  • Jul 2, 2021
  • 1 min read

ree

«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ արդյունավետ քննարկում տեղի ունեցավ պաշտպանական կողմի առաջարկած ձևաչափով։

Փաստաբանի խոսքով այն փաստական տվյալները, որոնք տրամադրված էին, առաջին ատյանի դատարանը պետք է գնահատեր ամբողջ ծավալով, պետք է գնահատեր նաև տեսաձայնագրությունը, որը ներկայացրել էր պաշտպանական կողմը։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով դատախազը անհիմն փաստարկներ է ներկայացրել բողոքի վերաբերյալ։ Կողմերը և դատարանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ժամը 18։00-ից փաստաբանը շարունակի իրենց աշխատանքը, դատախազը չի առարկել, սակայն քիչ անց հայտարարել է, որ չի ցանկանում այլևս բողոքի քննությանը մասնակցել:

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը կշարունակվի հուլիսի 6-ին, ժամը 14։00-ին

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page