top of page

Ինչո՞ւ է նախկին վարչապետը մեկնել Մոսկվա

  • Jun 7, 2021
  • 1 min read

ree

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ՝ ժամը 16.00-ի չվերթով Երևանից Մոսկվա են մեկնել մի շարք հայտնի դեմքեր, մասնավորապես, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, նրա հետ է անհետ կորածների հարցերով զբաղվող Արսեն Ղուկասյանը։ Նույն օդանավով Մոսկվա են ուղևորվել նաև նախկին վարչապետներ Արմեն Դարբինյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։ Նրանք բոլորն էլ մեկնել են VIP սրահով և բիզնես դասով։


MediaHub.am-ի հետ զրույցում Արմեն Դարբինյանի մամուլի խոսնակ Հենրիխ Մարգարյանը հայտնեց, որ Դարբինյանի Մոսկվա մեկնելու լուրը համապատասխանում է իրականությանը։


Անդրադառնալով այցի նպատակին՝ վերջինս նշեց․


«Դարբինյանը դեռ մի քանի շաբաթ առաջ «Պրիմակովյան ընթերցումներ» գիտափորձնական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել և Մոսկվա է մեկնել՝ հունիսի 8-9-ը նշված ֆորումին մասնակցելու նպատակով»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page