top of page

Արմեն Գևորգյանն ընդունել է «Հայաստան» դաշինքի առաջարկությունը՝ ղեկավարելու նախընտրական շտաբը

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • May 18, 2021
  • 1 min read

ree

«Ընդունել եմ «Հայաստան» դաշինքի առաջարկությունը՝ ղեկավարելու նախընտրական շտաբը»։ Այս մասին տելեգրամի իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։


«Պետության համար այս վճռորոշ փուլում մի կողմ քաշվելը՝ համարում եմ դասալքություն»,- գրել է նա:


Արմեն Գևորգյանը նշել է, որ սա սովորական ընտրություն չէ անձերի կամ կուսակցությունների միջև։ Սա ընտրություն է պետության լինել-չլինելու մասին։

Նա նաև կարևորել է համակիրների հոծ բանակի ներդաշնակ աշխատանքը, հակաճգնաժամային արդյունավետ ծրագրի մշակումը, ինչպես նաև նույն նպատակների համար պայքարի դուրս եկած քաղաքական ուժերի միջև բարիդրացիական հարաբերությունները:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page