Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ հրավիրվել է հարցաքննության
- May 20, 2021
- 1 min read

Արմեն Գևորգյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Լուսինե Սահակյանը տեղեկացնում են, որ քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․Սարգսյանից ստացվել է ծանուցագիր, համաձայն որի Արմեն Գևորգյանը հարվիրվում է այսօր ժամը 19։00-ին որպես մեղադրյալ հարցաքննվելու:
«Պարոն Գևորգյանը անշուշտ ներկայանալու է հարցաքննության և առհասարակ քննության ողջ ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու է իր վերաբերյալ կատարվող յուրաքանչյուր դատավարական և քննչական գործողությանը, սակայն Արմեն Գևորգյանը շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն ապօրինի է և ունի քաղաքական երանգներ և նա չի ծանոթանալու որևէ դատավարական փաստաթղթի հետ և դրանք նաև չի ստորագրելու, քանզի վերջինս չունի ՀՔԾ նկատմամբ վստահություն և չի ցանկանում այդ կառույցի հետ որևէ առընչություն ունենալ»,- ասված է հայտարարության մեջ։


























Comments