Մուրճով լիդերի վարքագծով մենք տեղ ենք զբաղեցնում աֆրիկյան պետությունների շարքում. Արմեն Գևորգյան

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Գևորգյանը իր տելեգրամյան ալիքում գրել է.
«Առաջարկում եմ մի պահ պատկերացնել, թե աշխարհում ինչպես են մեզ ընկալում։ Նկատի ունեմ մեր ժողովրդին և մեր երկիրը։ Որպես ամենահարուստ մշակույթներից մեկի և քրիստոնեական արժեքների կրողնե՞ր, որպես ամենահին քաղաքակրթություններից մեկի ներկայացուցիչնե՞ր, որպես ամենաառաջադիմական ազգերից մեկի ներկայացուցիչնե՞ր, թե՞ այլ կերպ։ Ի տարբերություն մեզ, աշխարհում մեր մասին դատում են օբյեկտիվ տվյալների հիման վրա։
Պատկերացրեք աշխարհում մեր մասին ինչ են մտածում, երբ լսում են, որ փաստորեն անհրաժեշտ է պայքարել երկրի ինտելեկտուալ էլիտայի դեմ, որ պետք է ոչնչացնել գիտնականներին, հոգևորականներին, իրավաբաններին։ Մուրճով լիդերի վարքագծով ու առաջնորդությամբ մենք արագ տեղ ենք զբաղեցնում զարգացման ցածր աստիճանում գտնվող աֆրիկյան պետությունների շարքում։ Եվ աշխարհը մեզ սկսելու է վերաբերել հենց այդպես։ Բայց մենք այդպիսին չենք, մեզ ուղղակի այդպիսին են ուզում սարքել։
Հունիսի 20-ին մենք կարող ենք և պետք է հունիսի 20-ին ճանապարհ հարթենք դեպի առաջադիմական Հայաստան, որտեղ առաջնորդներին պետք է ոչ թե մուրճ և պողպատ, այլ բանականություն և նանո-մանդատ»:























Comments