Արմեն Գևորգյանն իրեն բերման ենթարկելու հաճույք չի պատճառի այս իշխանություններին․ փաստաբան

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ևս մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այժմ հանդիսանում է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր և մասնակցում է օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանին․ օբյեկտիվորեն նա հնարավորություն չունի ներկայանալ դատական նիստի։
Դատարանը ոչ հարգելի համարեց Արմեն Գևորգյանի բացակայությունը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց դատավարական հարկադրանքի միջոց կիրառել և Գևորգյանին բերման ենթարկել հաջորդ դատական նիստին։ Պաշտպան Ալեքսանյանը հիշեցրեց, որ ներկայում Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ․ նա անձեռնմխելի է, և հարկադրանքի որևէ միջոց առանց ԱԺ-ի թույլտվության իր նկատմամբ չի կարող կիրառվել։
Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ։























Comments