Հայտնի է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավարի անունը. «Փաստինֆո»
- May 12, 2021
- 1 min read

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է փաստաբան Արամ Վարդևանյանը: Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Վարդևանյանը:
Նա նաև նշեց, որ «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը շուտով կհրապարակի հեռախոսահամարները, որոնց միջոցով լրատվամիջոցները կարող են տեղեկություններ ստանալ դաշինքի գործունեության վերաբերյալ:
Ինչպես ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը ղեկավարելու է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։


























Comments