top of page

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը

  • May 17, 2021
  • 1 min read

ree

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը:

Արմեն Գևորգյանը կհամակարգի նախընտրական շտաբերի գործունեությունը, նախընտրական կազմակերպչական և այլ գործընթացներ:

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթները կիրականացնի Արամ Վարդևանյանը: Նա դաշինքը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, պետական այլ մարմիններում, ինչպես նաև հանդես կգա «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական հայտարարություններով և մեկնաբանություններով:

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այս օրերին զբաղված են նախընտրական շտաբերի կազմավորման աշխատանքներով։

Արմեն Գևորգյանն արդեն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները», - նշված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page