top of page

Երևան-Շերեմետովո-Երևան չվերթi չեղարկումը կապված է տեխնիկական խնդրի հետ. պարզաբանում

  • Oct 8, 2021
  • 1 min read


«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու է չեղարկվել Երևան-Մոսկվա-Երևան չվերթը:


«Հարգելի ուղևորներ և գործընկերներ, այսօր՝ 08:20-ին ծրագրավորված Երևան-Շերեմետովո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով պարզաբանեմ, որ նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր և անվտանգության նկատառումներից ելնելով օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր և տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով:


Տվյալ չվերթով դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ պետք է ուղևորվեին 240 ուղևոր:

110 ուղևորի ավիատոմս արդեն իսկ փոխվել է Արմենիա ավիաընկերության հաջորդ չվերթների ավիատոմսով:


86 ուղևորի համար գնվել է այլ ավիաընկերությունների չվերթների ավիատոմս:

15 ուղևոր վերադարձվել է ավիատոմսի գումարը 29 ուղևորների հետ մեր աշխատակիցները շարունակում են լինել կապի մեջ՝ սպասելով ուղևորների վերջնական որոշմանը:


Չվերթի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը՝ COVID 19 թեսթի հանձնում, հյուրանոցի ապահովում և տրանսպորտային բոլոր ծախսերը հոգացել և հոգում է ավիաընկերությունը: Այլ շահարկումները այս թեմայով տեղին չեն: Մաղթում եմ բոլորիդ անվտանգ թռիչքներ և փափուկ վայրէջքներ»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page