Շենքը չի օտարվել. Արմեն Մուրադյանի պատասխանը՝ Արտավազդ Սահակյանին

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հերքում է լուրը, թե, իբր, Աբովյան 58 շենքն օտարվել է։ Այդ մասին նա գրառում է արել ֆեjսբուքյան էջում` անդրաառնալով հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի այն հայտարարությանը, թե իրեն ուզում են դիտավորյալ դուրս թողնել Զինվորի Տնից: Մուրադյանի պնմամբ` 58 շենքը չի օտարվել, այն պետական գույք է, ԵՊԲՀ-ին է կցված և, պարզապես, 15 տարի ժամկետով հայ զինվորն իրավունք ունի առանց վարձակալության գումարի բուժվել այդ հասցեում գտնվող շենքում: Որպես փաստ ռեկտորը կցել է կառավարուրության որոշումը նախ` նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք, հետո՝ Նիկոլ Փաշինյանի:
Ավելի վաղ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով հանդես եկավ, որում ասաց, թե Զինվորի Տան տնօրեն Հայկուհի Մինասյանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իրենից ծածուկ համաձայնության են եկել, հաշվի չեն առել իր ու ամբիոնի շահերը:
Դրան հետևեց Զինվորի Տան տնօրեն Հայկուհի Մինասյանի ֆեյսբուքյան տեսաուղերձը, որում նա նշում էր, որ մինչև վերանորոգման աշխատանքներ սկսելը համաձայնության են եկել վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ, և վիրաբույժի հայտարարությունը որակեց սուտ:
Արմեն Մուրադյանը փաստեց, որ շենքի մասով կա ԱԻՆ եզրակացությունը առ այն՝ վթարային է: Նա նշում է, որ Արտավազդ Սահակյանի հետ քննարկվել է իր ու իր անձնակազմի և կլինիկական օրդինատորներին ժամանակավորապես այլ 3 հաստատություններում՝ Հերացի, Միքայելյան և Զինվորի տան վերանորոգված տարածքում ժամանակավորապես տեղակայելու և բնականոն գործունեությունը շարունակելու տարբերակները՝ մինչև վերանորոգման ավարտը և ասում է, որ այս մասով ևս դեռ չունեն արձագանքի Արտավազդ Սահակյանի կողմից։
Մուրադյանը հանգամանալից փաստարկում է, որ վթարային շենքը պետք է անհապաղ վերանորոգվի՝ ստորաբաժանման բնականոն գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովմամբ: Վերանորոգումից հետո ստորաբաժանումը հնարավորություն է ունենալու շարունակել իր գործնեությունը նույն հասցեում: Մուրադյանը առաջարկում է հայտնի վիրաբույժին գալ կառուցողական դաշտ, չխոչընդոտել վերանորոգման աշխատանքներին և ընդհանուր քննարկման միջոցով գալ ընդհանուր հայտարարի:























Comments