top of page

Օրենսդի՞ր, թե՞ գործադիր․ որտե՞ղ է իրեն տեսնում Արմեն Փամբուխչյանը

  • Jun 22, 2021
  • 1 min read


ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը դեռ չգիտի՝ վերցնելու է ԱԺ պատգամավորի մանդատը, թե ոչ։ «Քաղաքական թիմում պետք է տեղի ունենա քննարկում, սակայն այդ քննարկումները դեռ տեղի չեն ունեցել»,- այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Փամբուխչյանը։


Հարցին՝ իրեն օրենսդիր, թե գործադիր իշխանությունում է տեսնում, Փամբուխչյանը պատասխանեց․ «Իմ նախնական տրամադրվածությունն է չվերցնել մանդատը։ Եթե ընտրելու լինեմ օրենսդիր, թե գործադիր իշխանությունների մեջ, ես ինձ տեսնում եմ գործադիր իշխանությունում»։


Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցավ արտահերթ խորհրդարանական ընտրություն, որի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքեց 53,92 % և Ազգային ժողովում կստանա 71 մանդատ։ Արմեն Փամբուխչյանը ցուցակում 20-րդն է, հետևաբար, ըստ օրենքի, նա ևս պետք է ստանա պատգամավորի մանդատ, եթե չհրաժարվի դրանից։


Արմինե Նավոյան

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page