top of page

Գլխավոր դատախազությունը կստուգի Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը. «Ժողովուրդ»

May 4, 2021
1 min read

Նոր զարգացումներ. Գլխավոր դատախազությունը կստուգի Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը Գլխավոր դատախազությունը նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիությանն առնչվող քրեական գործ է հարուցել։ Հատուկ քննչական ծառայությունը պետք է քննի՝ արդյոք Հայաստանի նախագահը 2018-ի ընտրության ժամանակ ներկայացրել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինել-չլինելու մասին փաստաթղթեր, թե ոչ։ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու այլ 49 փաստաբան այս հարցով դիմել էին Հատուկ քննչական ծառայություն, որը, սակայն, մերժել էր քրեական գործ հարուցել։ Այժմ Գլխավոր դատախազությունը վերացրել է Հատուկ քննչական ծառայության այս մերժումը և քրեական գործ հարուցել փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հոդվածով։ Մասնավորապես, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իրավապահներին կոնկրետ ապացույց է ներկայացրել այն մասին, որ 2018 թվականին խորհրդարանի կողմից ընտրված նախագահ Սարգսյանը նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page