top of page

Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունն ու կրկին դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան

Jun 22, 2021
1 min read


Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունն ու կրկին դառնա նախագահական երկիր: Կարծում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Սարգսյանի խոսքերով, հիմա, երբ երկիրը ղեկավարում է վարչապետը, հնարավոր չէ այն անվանել ոչ նախագահական, ոչ խորհրդարանական: Մարդիկ մեծ իշխանություն ունեն, սակայն չունեն պատասխանատվություն:


«Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարմանն ու սկսի իրականացնել բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն ապագային՝ բերելով երկիր նոր տեխնոլոգիաներ, որոնք հիմնված կլինեն արհեստական ինտելեկտի վրա, բացելով դռները հայկական մեծ սփյուռքի առաջ, որպեսզի երկիրը դառնա ավելի կանխատեսելի ու կողմնորոշված դեպի ապագան»,- ասել է նա:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page