top of page

Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցույթին

Jul 24, 2021
1 min read



Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։ Մարզիկը հանդես է եկել հենացատկի որակավորման փուլում և բարձր միավորներ վաստակել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Նախագահ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տպավորված է մեր մարզիկի ելույթով, և Հայաստանի օլիմպիական հավաքականին հաջողություններ է մաղթել։ «Սպորտը լավագույն ձևերից մեկն է աշխարհին ներկայանալու և աշխարհի հետ ծանոթանալու համար։ Օլիմպիական խաղերին մասնակցելն ինքնին արդեն հսկայական հաջողություն է։ Պատկերացրեք՝ գործ ունենք երիտասարդ մարդկանց հետ, որոնք իրենց կյանքը ներդնում են նպատակին հասնելու համար»,- նշել է նախագահ Սարգսյանը։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page