top of page

Արմեն Սարգսյանը հանդիպել է ճապոնական «YAMAHA» ընկերության ներկայացուցչի հետ

Jul 25, 2021
1 min read



Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ։


Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ նշելով, որ Արմեն Սարգսյանին ներկայացվել են ընկերության գործունեության ուղղություններն ու նոր նախագծերը, արհեստական բանականությամբ գործող սարքավորումների հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։


Նախագահ Սարգսյանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանն ու դրանց ուղղություններին, ինչպես նաև Հայաստանում ընկերության ներկայացվածությանը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4113766c034d1fc0f6bb423229bb7deb?fbclid=IwAR3HJ2xx0pQMYEQmTO9EmSLhpGvDH2Dp5USW86SQ1WfWiZrTXS8z0xAFr7s


© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page