top of page

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արմեն Չարչյանի հարցով իրեն դիմած մի խումբ բժիշկների

Jul 16, 2021
1 min read

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մի խումբ բժիշկների. բժշկական հանրության ավելի քան 500 ներկայացուցիչներ բաց նամակով դիմել էին նախագահին՝ կապված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման հետ, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:


Բժիշկների հետ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը մեծապես արժևորել է բուժաշխատողների վաստակը մեր երկրի առողջապահական անվտանգության ապահովման գործում՝ մասնավորապես նշելով նրանց նվիրված աշխատանքը հատկապես պատերազմի ժամանակ և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:


Այդ համատեքստում նախագահը բարձր է գնահատել նաև պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասնագիտական ներդրումը և վաստակը Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տրամադրվող բժշկական օգնության հարցում:


Բժիշկները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահի և նախագահի ինստիտուտի կողմից իրենց նկատմամբ դրսևորած հարգանքի և իրենց նամակին արձագանքելու համար:


Հանրապետության նախագահը նշել է, որ իրավական հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական հարթության մեջ: Նա միևնույն ժամանակ ընդգծել է օրենքի իրավաչափ կիրառման, իրավունքի գերակայության ապահովման կարևորությունը:


Նշվել է, որ ՀՀ նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, և ինքը գործում է բացառապես այդ լիազորությունների շրջանակում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page