top of page

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

Jul 3, 2021
1 min read



Նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ շնորհավորելով Անկախության օրվա առթիվ:


«Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև դարերի ընթացքում ձևավորված բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն այսուհետ ևս ամուր հիմք կհանդիսանան տարբեր ոլորտներում հայ-բելառուսական միջպետական համագործակցության արդյունավետության բարձրացման համար», - ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:


Նախագահ Արմեն Սարգսյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page