top of page

Արմեն Սարգսյանին ՍԴ հրավիրելու Հրայր Թովմասյանի երկրորդ միջնորդությունը մերժվեց

Jul 10, 2021
1 min read


Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի երկրորդ միջնորդությունը՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ նիստին որպես վկա հրավիրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, մերժվեց։

«Դատավոր Թովմասյանի երկրորրդ միջնորդությունը՝ ՀՀ նախագահին որպես վկա հրավիրելու ու ցուցմունքը լսելու, դատարանը որոշեց մերժել», - հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։


Հրայր Թովմասյանը երեկ նույնպես միջնորդել էր նախագահ Արմեն Սարգսյանին հրավիրել այս գործով դատաքաննությանը, որպեսզի նա ներկայացնի, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օր նշանակել հունիսի 20-ը:



ՍԴ-ն այդ միջնորդությունը նույնպես մերժել էր։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page