top of page

Նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում ներկա է գտնվել պանելային քննարկումների

Sep 18, 2021
1 min read

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնիում սեպտեմբերի 18-ին ներկա է գտնվել ամենամյա «Մտքերի գագաթնաժողովի» շրջանակում անցկացված՝ գնաճին վերաբերող պանելային քննարկմանը, որի հիմնական բանախոսներից մեկը եղել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:


Քննարկվել են համաշխարհային գնաճին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել այն հարցին, թե ինչքան ժամանակ է պահպանվելու ներկա համաշխարհային գնաճային միջավայրը, և, որոնք են այն պայմանավորող հիմնական գործոնները:


Մարտին Գալստյանի հետ պանելային քննարկմանը մասնակցել են Ժնևի Տնտեսական ինստիտուտի՝ ֆինանսների և զարգացման կենտրոնի ղեկավարը, ինչպես նաև մի շարք ներդրումային ընկերությունների ղեկավարներ:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page