top of page

Արմինե Ադիբեկյանին «ծանր վիրավորանքի» թեմայով կրկին կանչել են ոստիկանություն. Ռուբեն Մելիքյան

  • Feb 10, 2022
  • 1 min read

ree

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին «ծանր վիրավորանքի» թեմայով կրկին կանչել են ոստիկանություն։


«ԵՄ դեսպանատան մոտից - ուղիղ Ոստիկանության Մասիվի բաժին՝ «ծանր վիրավորանքի» հերթական թեմայով։ Էս անգամ Ադիբեկյանը մի հարցազրույցում ռուբեն ռուբինյանին անվանել էր «տորիչելյան դատարկություն»։ Իրավապահներն էլ դա ընկալել էին «ԿՈՆՉԸՆԻ դատարկություն» ու արագի մեջ սկսել քրեական վարույթ։


Էդպես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը։


Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Արմինե Ադիբեկյանին մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար (հոդված 137.1, 2-րդ մաս)։


Հունվարի 21-ին Ռ.Մելիքյանը գրել էր, որ Արմինե Ադիբեկյանին այսօր կրկին ոստիկանություն են հրավիրել ֆեյսբուքյան գրառման համար։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page