Հղիները և բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները 14 օրը մեկ ՊՇՌ թեստ չեն հանձնի
Sep 2, 2021
1 min read

Կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։ Այս մասին հայտնում են կառավարությունից։
Բացառություն են՝
▪️ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական կամ մեկ դեղաչափ պատվաստվածները,
▪️ բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները,
▪️ հղիները:























Comments