top of page

Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել ադրբեջանցու հետ

Jun 20, 2021
1 min read


Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում այսօր մեկնարկել է արագ շախմատի միջազգային խոշոր մրցաշար, որին մասնակցում են 10 գրոսմայստեր, այդ թվում՝ Լևոն Արոնյանը:

Մեր շախմատիստն առաջին տուրում հանդիպեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Լևոն արոնյանը հավերժական շախի միջոցով սպիտակներով խաղացող մրցակցին ստիպեց հաշտություն կնքել: Այնուհետև նա միավորը կիսեց աշխարհի փոխչեմպիոն Ֆաբիանո Կարուանայի հետ, ապա հաղթեց ֆրանսիացի Էտյեն Բակրոյին: Չորրորդ պարտիայում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ, իսկ 5-ում պարտվեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ Յան Նեպոմնյաշչուն: Օրվա վերջում մեր շախմատիստը միավորը կիսեց Վեսլի Սոյի հետ:

Կայացած 6 տուրից հետո աղյուսակը 7- ական միավորով գլխավորում են Կարուանան, Նոպեմնյաշչին և Սոն:

Լևոն Արոնյանը 6 միավորով կիսում է 4-8-րդ տեղերը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page