top of page

Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Կարլսենին

Jun 27, 2021
1 min read

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ շախմատի Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարի նախնական փուլի երկրորդ մրցումային օրը հաղթանակ է տարել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ:

Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Կարլսենի հետ պարտիայի 66-րդ քայլում։ Հայ գրոսմայստերն այժմ 4,5 միավորով առաջին հորիզոնականը կիսում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմիևի հետ։


Մրցումային առաջին օրը Արոնյանը 5 պարտիա էր անցկացրել, որոնցում տարել էր երկու հաղթանակ, երեք պարտիա էլ ավարտել էր ոչ-ոքի:


Նշենք՝ Կարլսենը մրցաշարի կազմակերպիչներից մեկն է։ Goldmoney Asian Rapid-ի մրցանակային ֆոնդը 1,6 միլիոն է: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page