top of page

Մենք բուժաշխատողներին չենք ստիպել մասնակցել հանրահավաքի․ Անահիտ Ավանեսյան

  • Jun 17, 2021
  • 1 min read

ree

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է այն խոսակցություններին, թե մի քանի բժիշկներ ահազանգել են՝ մարզպետարաններից բժշկական կառույցների ղեկավարներին հրահանգ է եղել բուժանձնակազմին պարտադրել, որ ներկայանան Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքին, ինչպես նաև ստացիոնար բուժում ստացող պացիենտների անձնագրերի տվյալները ներկայացնեն:


«Բոլոր բժշկական հաստատությունները՝ անկախ իրենց սեփականության ձևից, պետք է ներկայացնեն իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ցուցակները, որպեսզի այդ անձիք հնարավորություն ունենան ընտրելու»,- պարզաբանել է նախարարի պաշտոնակատարը և այդ մասով լուրերը «հերյուրանք» որակել։


Անահիտ Ավանեսյանը նաև կոչ է արել բոլոր ահազանգերով դիմել իրավապահ մարմիններին: Նա չի բացառել, որ բժշկական կենտրոններից աշխատողներ հանրահավաքին ներկա կլինեն, սակայն բացառել է, որ նման հորդոր եղել է:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page