top of page

ԱՆ-ում ստուգումներ են իրականացվում․ «Ժողովուրդ»

May 6, 2021
1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը եւ ՀՀ հաշվեքննիչ պալատը այս օրերին ստուգումներ են իրականացնում ՀՀ առողջապահության նախարարությունում:


Լավատեղյակ աղբյուրներից թերթը տեղեկացավ, որ ուսումնասիրվում է հատկապես Արսեն Թորոսյանի՝ նախարար լինելու ժամանակահատվածը, նրա կատարած աշխատանքը: Մեր տեղեկություններով՝ կառավարությունից հանձնարարական է տրվել երկու կառույցներին ուսումնասիրել կորոնավիրուսի հետ կապված բոլոր հարցերը, պարզել, թե այդ ընթացքում ինչպես է ծախսվել բյուջեն, ու ինչ աշխատանքներ են իրականացրել:


Բանն այն է, որ տարատեսակ տեղեկություններ են զեկուցվել ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին կորոնավիրուսի հետ կապված ծախսերի վերաբերյալ, ինչը հարուցել է Փաշինյանի տարակուսանքը, որից հետո որոշում է կայացվել ուսումնասիրություն իրականացնել ու հստակ տեղեկություն զեկուցել:


«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Պետական վերահսկողական ծառայությունից պարզել՝ ինչ թերացումներ կամ յուրացումներ են բացահայվել ԱՆ-ում, սակայն գերատեսչությունից որեւէ մեկնաբանություն կամ մանրամասներ չտրամադրեցին»։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page