top of page

Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարականներ է տվել ապօրինի ծառահատումների առնչությամբ

  • Jun 30, 2021
  • 1 min read

ree

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության հիման վրա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարականներ է տվել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ների տնօրեններին, ինչպես նաև Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին:


ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ հանձնարարական է տրվել սահմանել խիստ հսկողություն և խստագույնս հետևողական լինել անտառներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղի ունեցող անտառախախտումների արձանագրման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page