top of page

«Հայրենիքի գոյության համար ես շարունակելու եմ իմ պայքարը ընդդեմ նիկոլիզմի». Արփինե Հովհաննիսյան

  • Jun 1, 2021
  • 1 min read

ree


ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Խորհրդարանական ընտրություններին իմ չմասնակցելու մասին.


Հարգե՜լի հայրենակիցներ, կարծում եմ այս օրերին ամենակարևոր տեղեկատվությունը չէ, բայց քանի որ չափազանց շատ են հարցերը, ուստի որոշեցի հակիրճ անդրադառնալ իմ` խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու հարցին: Հաշվի առնելով իմ երբեմնի կուսակցական անցյալը հարցերը հաճախ հնչում են` ինչու համապատասխան դաշինքի ցուցակում չեմ: Ասեմ, որ դա եղել է իմ և կուսակցության` փոխադարձ ընկալման վրա հիմնված որոշում:

Որևէ այլ ցուցակում չլինելը ունի երկու պատճառ` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվն այն է, որ «բաղձալի» մանդատի համար ցուցակից ցուցակ ( հաճախ անգամ իրար բացառող) թռիչքաձև հայտնությունները դեմ են քաղաքականության իմ պատկերացրած մոդելին ու սկզբունքներին:

Սուբյեկտիվն այն է, որ ես իմ հետագա աշխատանքը չեմ պատկերացնում խորհրդարանում ո՜չ իշխանական, ո՜չ էլ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում: Հայրենիքին ծառայելու բազում այլ ձևաչափեր կան: Իսկ հայրենիքի գոյության համար ես շարունակելու եմ իմ պայքարը ընդդեմ նիկոլիզմի, ընդդեմ ֆանատիզմի ու հանուն մեր լինելիության: Ես խենթի նման ու չափազանց եմ սիրում մեր երկիրը: Երկիրը պահպանելու հարցում օգնելու եմ այն լիդերին, ով ըստ իս առավել է ունակ հանել մեզ ճգնաժամից:

Մենք անդունդի հատակին ենք ու բարձրանալու համար մեզ պետք է մեկը, ով մեզ այնտեղից պարանով վերև կքաշի: Իսկ առաջադրված ցուցակները գլխավորող լիդերների մեջ ըստ իս կա մեկ անձ, ով ունակ է դա անել:

Ամեն ինչ լավ է լինելու: Աստված պահապան ձեզ ու ձեր ընտանքիներին:»


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page