top of page

Կառավարությունն արմավիրցիներին խնդիրների մեջ թողել է միայնակ․ Արսեն Բաբայան

Jun 26, 2021
1 min read


Ամբողջ օրը հետևում էի ոռոգման ջրի բացակայության համար արմավիրցիների բողոքին: Ողջ օրվա ընթացքում, որքան հասցրել եմ հետևել, կառավարությունը որևէ արձագանք չտվեց խնդրին: Որևէ կերպ գյուղացիների օրհասական գերխնդրին պետությունը լուծում չի առաջարկում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։

«Կառավարությունն արմավիրցիներին խնդիրների մեջ թողել է միայնակ, հենց այնպես, ինչպես գեղարքունիքցիներին ու սյունեցիներին էր միայնակ թողել թշնամու բանակի հետ դեմ-դիմաց: Եթե հիմա ասեմ, որ հենց սրա մասին էինք բոլորին զգուշացում ընտրություններից առաջ՝ այլևս որևէ օգուտ չեմ տա:

Կառավարությունը պարտավոր է րոպե առաջ լուծել ոռոգման ջրի խնդիրը, իսկ մինչ վերջնական լուծումը՝ հաշվարկել գյուղացիների կրած վնասններն ու արագ հատուցել»,- նշել է նա։




 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page