Անվտանգության աշխատակիցներին ԱԺ բերելով՝ իշխանությունը փորձում է իր ուժը ցուցադրել․ Արսեն Բաբայան
Aug 11, 2021
1 min read

ԱԺ-ն երբևէ այսքան ռազմականացված չի եղել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով՝ այժմ ամբողջությամբ խեղվում է ԱԺ-ի՝ որպես քաղաքական մարմնի էությունը։
«Այս իշխանությունը մշտապես խեղում է ցանկացած օրինաչափություն՝ վերածելով այն անհասկանալի երևույթների»,- նշեց նա։
Ըստ Արսեն Բաբայանի՝ անվտանգության աշխատակիցներին ԱԺ բերելով՝ իշխանությունը փորձում է իր ուժը ցուցադրել։
«Իսկ լրագրողներից խուսափում են, քանի որ այս իշխանությունը միշտ թաքուն որոշումներ է ընդունում, որոնք բերում են մեր հայրենիքի կորստին։ Ուզում են, որ իրենց ծրագրերն իրականացնելուց առաջ որևէ մեկը չիմանա, չհասկանա՝ ինչ է կատարվում»,- նշեց նա։
Մանրամասները՝ հեռախոսազրույցում։























Comments