top of page

Ընտրությանը չմասնակցելը և դավաճաններին չմերժելը բերելու է հայրենիքի կորստի․ Արսեն Բաբայան

Jun 7, 2021
1 min read


«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արսեն Բաբայանն իր տելեգրամյան ալիքում կոչ է արել քաղաքացիներին քվեարկել «Պատիվ ունեմ» դաշիքնի օգտին։


Սիրելի հայրենակիցներ,


2018-ին Հայաստանում նիկոլիզմը ստացել է 70 տոկոս վստահություն միայն այն պատճառով, որ մեր քաղաքացիների 50 տոկոսից ավելին չմասնակցեց ընտրություններին։ Այսինքն՝ իրականում այս կապիտուլյանտը ստացել է մեր քաղաքացիների ձայների ընդամենը 34 տոկոսը։ Իհարկե, հասկանում եմ այն մարդկանց, որոնք 2018-ին չմասնակցեցին ընտրություններին, սակայն պետք է արձանագրենք, որ դրա հետևանքով մեր Հայրենիքում հաղթեց սուտը, չարիքը, նախանձը, տգիտությունը, սատանան և վերջապես՝ դավաճանությունը։


Սիրելի հայրենակից, ես գիտեմ, որ 2018-ին դու վստահ էիր, թե միևնույնն է՝ ընտրություններում հաղթելու են սրանք, ու դա էլ պատճառներից մեկն էր, որ չմասնակցեցիր քվեարկությանը, սակայն հիմա վիճակն ամբողջությամբ ուրիշ է։ Հիմա կապիտուլյանտը մերժված է հայ ժողովրդի 90 տոկոսի կողմից։ Հիմա անհրաժեշտ է քվեարկությամբ արձանագրել այդ փաստը։


Այս անգամ մենք իրավունք չունենք չմասնակցել քվեարկությանը, քանի որ յուրաքանչյուրիս մեկ ձայնից է կախված մեր Հայրենիքի փրկությունը։ Սրանք ունեն ագրեսիվ փոքրամասնություն, որը կարող է դառնալ մեծամասնություն, եթե մենք այս անգամ էլ ցուցաբերենք պասիվ վարքագիծ։


Եթե 2018-ի ընտրություններին չմասնակցելը հնարավոր էր ինչ-որ կերպ հասկանալ, ապա հիմա դա չի ունենալու արդարացում։ Հիմա ընտրություններին չմասնակցելը և դավաճաններին չմերժելը բերելու է մեր պետականության և մեր Հայրենիքի ամբողջական կորստի։


Ուստի, հունիսի 20-ին բոլորս ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցում ենք ընտրություններին և քվեարկում ենք «Պատիվ Ունեմ» դաշինքի օգտին։ Մեր քվեաթերթիկը 6-րդ համարն է։


Հայրենիքի փրկությունը բոլորիս ամենակարևոր պարտականությունն է։


Կյանքիցս թանկ պատիվս է, պատվիցս թանկ՝ Հայրենիքս։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page