Արա Բաբլոյանը «հանձնման-ընդունման» գեղեցիկ միջոցառմամբ հանձնեց ԱԺ ղեկավարումը. Բաբայան
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երկու տարի առաջ, երբ ԱԺ նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը, այն էլ նախկին իշխանություններին հայտնի իրադարձություններով հեռացնելուց հետո, ԱԺ այդ պահին գործող նախագահ Արա Բաբլոյանը «հանձնման-ընդունման» գեղեցիկ միջոցառմամբ հանձնեց ԱԺ ղեկավարումը ։
Իսկ այսօր գործող իշխանությունը նույնիսկ իր քաղաքական ուժի ներսում ԱԺ նախագահի փոփոխությունը կատարում է սովորական առաջատար մասնագետի փոփոխության նման»։
Comments