ԱԺ նախագահը նկատողություն հայտարարելու լիազորություն չունի. Արսեն Բաբայան
- Aug 4, 2021
- 1 min read

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գերազանցեց իր լիազորությունները։ ԱԺ նախագահը նկատողություն հայտարարելու լիազորություն չունի։
ԱԺ նախագահը կարող էր պատգամավորի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» կարգապահական միջոցը՝ նրա անուն, ազգանունը հայտարարելու միջոցով։
Մինչդեռ Ալեն Սիմոնյանը հայտարարեց «նկատողություն» այն էլ՝ առանց անուն, ազգանունը հրապարակելու։ Ուստի, այդ պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառված չէ»։
Comentários