top of page

Արսեն Բաբայանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազին

  • May 11, 2021
  • 1 min read


«Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը սուտ մատնություն է կատարել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ նշելով, որ այդ առթիվ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազին:


«Հայտնի զրպարտիչ, հայտնի իրավախախտ «Իմ իրավապաշտպանը» իրեն անվանակոչած ՀԿ նախագահ հռչակված Քրիստ Հովսեփյանը, ով աչքի էր ընկել հանրաքվեի ընթացքում ՈՉ-ի կողմի անդամներին զրպարտելով և ամենատարբեր մարդկանց նկատմամբ սուտ մատնություն կատարելով, չի փոխել իր կարմիր կաշին։


Այս երևույթը մնալով հավատարիմ իր ոչ բարոյական կերպարին՝ մայիսի 9-ին զրպարտչությամբ սուտ մատնություն է կատարել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ։


Վերոգրյալի առթիվ ՀՀ գլխավոր դատախազին եմ ուղարկել հաղորդում հանցագործության մասին»,- գրել է Բաբայանը:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page