ՀՀ իշխանությունն Ադրբեջանի համար ստեղծել է շահավետ հնարավորություն. Արսեն Բաբայան
- Sep 14, 2021
- 1 min read

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանի պետական ծառայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել է հենակետ և իրանական բեռնատարներից գանձում է տուրքեր:
ՀՀ իշխանությունը պաշտոնապես հայտնում է, թե այդ տարածքը, որտեղ տեղադրվել է հենակետը, և որտեղ ադրբեջանական պետությունը իրանական բեռնատարներից պետական տուրքեր է գանձում, Ադրբեջանի տարածքն է:
Հետաքրքիր է, իսկ ՀՀ իշխանությունը կանխատեսե՞լ է, որ այդ հայտարարություններով Ադրբեջանի համար ստեղծել է շահավետ հնարավորություն՝ անցած 30 տարիների համար Ադրբեջանի կողմից չգանձված գումարները (պատճառը, փաստորեն՝ մենք Ադրբեջանին թույլ չենք տվել իրենց սեփական տարածքը հսկել) պահանջել և ստանալ հենց Հայաստանի Հանրապետությունից»:


























Comments